15/06/2020 18:14
Եկել է ժամանակը խոստովանելու՝ մինչ այս պահը մեր հայրենակիցներին չենք կարողացել համոզել, որ պահպանեն հակահամաճարակային ամենաարդյունավետ միջոցը. Վարչապետ (Տեսանյութ)
Եկել է ժամանակը խոստովանելու՝ մինչ այս պահը մենք մեր հայրենակիցներին չենք կարողացել համոզել կամ պարտադրել, որ նրանք պահպանեն հակահամաճարակային ամենաարդյունավետ միջոցը՝ դիմակ կրելը, պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում՝ ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող վարչական վարույթների, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ։ Սա ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ 1 պատճառն է», - ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց՝ դիմակները համարվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ամենաարդյունավետ միջոցը։