16/06/2020 22:50
Իշխանությունն ինքը մերժեց երկխոսությունը, և ինքն է հետագա բարդացումների մեղավորը. Արա Սահակյան
Քաղաքական իշխանությունը պետք է գործի քաղաքական մեթոդներով, քանի որ բոլոր կամուրջները դեռ այրված չեն: Պետք է խոսել ընդդիմության հետ, և գնալ միմյանց ընդառաջ, «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:
«Ընդդիմադիր ուժի առաջնորդին տանել բանտ, նշանակում է մերժել որևէ երկխոսության հնարավորություն: Իշխանությունն ինքը մերժեց երկխոսությունը, և ինքն է հետագա բարդացումների մեղավորը», - ասաց բանախոսը:
Արա Սահակյանը շեշտեց՝ գործադիրի ղեկավարն արդարության մասին հիվանդագին պատկերացումներ ունի: