16/06/2020 16:48
ԱԺ-ում քննարկվում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը. ԲՀԿ-ն նիստին չի մասնակցում
Խորհրդարանում մեկնարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը:
ԲՀԿ-ն բացակայում է նիստերի դահլիճից։ Զեկույցն ընդմիջվեց հայտարարությունների ժամի համար, որին պետք է հաջորդի Գագիկ Ծառուկյանի ելույթը, մինչդեռ վերջինս այս պահին ԱԱԾ-ում է։
Հարցի քննարկումից հետո փակ քվեարկությամբ խորհրդարանը կորոշի նաև Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցը։
Հիշեցնենք՝ քիչ առաջ փակ քվեարկությամբ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս քվեարկությանը մասնակցեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը։