16/06/2020 15:09
«Իմ քայլը» խմբակցությունը փակ քվեարկությամբ որոշում է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը (Տեսանյութ, լուսանկարներ)
ԱԺ-ում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ փակ քվեարկությունը։
Ինչպես մինչ քվեարկությունը հայտաարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությունն անցկացվելու է ժամը 15:00-16:00-ն:
Նա հիշեցրեց, որ քվեաթերթիկում առկա է լինելու «կողմ» և «դեմ» նշում:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցում:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ԱԺ։