16/06/2020 14:38
Ժամը 13։30-ի դրությամբ Ազգային ժողովի մոտակայքից բերման է ենթարկվել 154 քաղաքացի
Ժամը 13։30-ի դրությամբ ոստիկանության աշխատակիցներն Ազգային ժողովի մոտակայքից բերման են ենթարկել 154 քաղաքացու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
ԱԺ հարակից տարածքում Գագիկ Ծառուկյանի համակիրները բողոքի ակցիաներ են իրականացնում։