16/06/2020 12:50
Այսօր տնտեսությունը տրաքած վիճակում ա, տակից դուրս չեք գալու. Գագիկ Ծառուկյանն՝ իշխանությանը (Տեսանյութ)
Այսօր տնտեսությունը տրաքած վիճակում ա: Երեք ամիս հետո սով ա լինելու, դրա տակից չեք կարա դուրս գաք, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում անձեռնմխելիության հարցը քննվում է խորհրդարանում:
«Էսօր տնտեսական ճգնաժամ ա, բերում են, գույքահարկ են ավելացնում: Ժողովուրդն էսօր վարկերի տակ ա, ասում ենք՝ ներում շնորհեք», - ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօր ՀՀ իշխանությունները փչացրել են արտաքին աշխարհի հետ, ոչ մի երկիր չի վստահում և գումարներ չի տրամադրում Հայաստանին:
Անդրադառնալով իր նկատմամբ հետապնդումներին՝ Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ որքան էլ փորձեն գործ «կպցնել» իրեն, չի ստացվելու:
«Դուք ասում եք՝ կաշառք: Բայց կա՞ մեկը, ով ասում ա՝ Ծառուկյանը գումար ա տվել ինձ, տանեմ, կաշառք տամ: Մի անգամ գոնե հարցնեիք: Ես ազգի թշնամին չեմ, ձեր կողքին եմ եղել», - ասաց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, որ յուրաքանչյուրն, ի վերջո, իր արած-չարածի համար պատասխան է տալու: