16/06/2020 18:43
Բելառուսը կարող է այլընտրանք գտնել ռուսական գազին, հայտարարել է Լուկաշենկոն
Աշխարհում բավականին շատ բնական գազ կա, և Բելառուսը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Գրոդնենսկու շրջան աշխատանքային այցի ժամանակ:
«…Փառք Աստծո, աշխարհում բավարար է նաև նավթի պաշարը: Եվ գներն ընդունելի են: Բնական գազն էլ է բավարար, պայքար կա մեր շուկայի համար բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև: Այլընտրանք կա, կարելի է այն գտնել», - ասել է Լուկաշենկոն՝ դիմելով «Բելնեֆտեհիմ» պետական կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովին:
Բելառուսը պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական գազի գինը 2020 թվականի համար՝ իր «ճիշտ և արդար մակարդակում» բնութագրմամբ: