16/06/2020 17:10
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակի որևէ դեպք չի գրանցվել
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակի որևէ դեպք չի գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 879, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ:
Նշվում է նաև, որ կարանտինացված է 2710 մարդ, բժիշկների հսկողության տակ է 267 պացիենտ: Վրաստանում վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: