16/06/2020 18:22
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9 հազարի
Իրանը երրորդ օրն անընդմեջ գրանցում է կորոնավիրուսից մահվան ավելի քան 100 դեպք, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 115 մարդ, հայտնաբերվել է վարակվածության 2563 նոր դեպք:
Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192 439-ի, մահացել է 9065 մարդ, այս պահի դրությամբ ապաքինվել է 152 675 պացիենտ: