16/06/2020 09:36
«Իրատես». Փաշինյանը կանչել է Արարատ Միրզոյանին և զգուշացրել, որ գիտի` Ծառուկյանի հետ Միրզոյանն ու Ավինյանը խաղեր են տալիս
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունում թիվ մեկ մարտական դրություն է հայտարարված: Գագիկ Ծառուկյանին առնչվող մի քանի սցենար քննարկելուն զուգընթաց, քննարկվել է նաև դրանց կիրառման դեպքում իմքայալական պատգամավորների սպասվելիք վարքագիծը:
Բացի նրանից, որ Փաշինյանը կանչել է Արարատ Միրզոյանին և զգուշացրել, որ գիտի` Ծառուկյանի հետ Միրզոյանն ու Ավինյանը խաղեր են տալիս, ինչի դիմաց Միրզոյանը, ժողովրդի բնորոշմամբ ասած, ստիպված է եղել «քֆուր» ուտել, առավել մտահոգիչ է խորհրդարանում գլխավոր դատախազի ներկայանալու, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դեպքում փակ գաղտնի քվեարկության ժամանակ յուրային պատգամավորների դրսևորումը։
Արդյոք նրանք դեմարշ չեն անի: Այդպես էլ չեն կողմնորոշվել` ինչպես վերահսկեն քայլականների քվեարկությունը. հիշենք` ժամանակին պատգամավոր Փաշինյանը ՀԱԿ-ի կասկածները փարատելու համար գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտրության ժամանակ նկարել էր իր քվեաթերթիկը. չի բացառվում` նույն սխեման կիրառեն»: