16/06/2020 17:36
Ռուսաստանն ու Իրանը ստորագրելու են հռչակագիր՝ միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ
Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ հռչակագիր են ստորագրելու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք այսօր ստորագրում ենք կարևոր փաստաթուղթ՝ ՌԴ և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին: Այն շատ արդիական ենք համարում՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը՝ առաջ քաշել «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» վնասակար տեսլականը, որը դեմ է գնում միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրությունում մեր նախկինների կողմից դրված անկյունաքարային սկզբունքներին», - հայտարարել է Լավրովն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ անցկացրած բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: