16/06/2020 15:17
ԱՄՆ-ում 17 տարի անց դաշնային մակարդակով կվերսկսի մահապատժի կիրառումը
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ երկրում 17 տարի անց դաշնային մակարդակով կվերսկսի մահապատիժի կիրառումը:
Բանտերի դաշնային բյուրոն կարգադրել է մահապատժի ենթարկել անչափահասներին սպանելու համար դատապարտված հինգ հանցագործներից չորսին, և բռնաբարության գործով անցնող երկու բանտարկյալի: Միջադեպերը տեղի են ունեցել հուլիսի 13-ից օգոստոսի 28-ը: Մահապատիժը պետք է տեղի ունենար անցած տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին, սակայն վերջին պահին պատժամիջոցների կատարումը դադարեցվել է ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից:
Ամերիկյան որոշ նահանգներում, հիմնականում հարավային, մահապատժի կիրառումը չէր դադարել: Միայն 2019-ին մահապատժի է ենթարկվել 22 մարդ: