16/06/2020 15:50
Տոկիոյում շոգի պատճառով 70 մարդ է հոսպիտալացվել
Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով միայն Տոկիոյում ջերմահարվածի ախտանշաններով բուժհաստատություններ է տեղափոխվել 72 քաղաքացի, հայտնում է NHK-ն:
Տուժածների տարիքը 10-92-ի շրջանում է, սակայն կեսից ավելին 70-90 տարեկան քաղաքացիներ են: Երկուշաբթի՝ կեսօրին, օդի ջերմաստիճանը Տոկիոյում հասել է 32-ի, որոշ հատվածներում՝ 35-ի: Իրավիճակի սրումն այն հանգամանքով է պայմանավորված, որ կորոնավիրուսի հետևանքով մարդիկ այս շոգին ստիպված են փակ տարածքներում դիմակներ կրել:
Մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել օդորակիչներ, հաճախ ջուր խմել, նաև կարելի է փողոցում դիմակը հանել, եթե միմյանց միջև պահվում է սոցիալական հեռավորություն: