16/06/2020 16:01
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 193 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 193 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 7284 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 8248 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 545 458 դեպք:
Մեկ օրում 9767 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 294 306 պացիենտ: