16/06/2020 13:56
Ֆրանսիայում ներկ են լցրել դը Գոլի կիսանդրու վրա
Ֆրանսիայի հյուսիսում՝ Օմոն քաղաքում, անհայտ անձինք դեղին ներկ են լցրել Շառլ դը Գոլի կիսանդրու վրա: Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Օ-դե-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավե Բերտրանը՝ Twitter-ում:
«Հունիսի 18-ի տոնակատարություններից մի քանի օր առաջ, այն ժամանակ, երբ մենք պետք է հիշենք, որ գեներալ դը Գոլը առաջնորդել է դիմադրության շարժումը, Օմոնում այս արձանի դեմ նկատմամբ վանդալիզմը բարկացնում է: Սա լուրջ պատասխան է պահանջում», - ընդգծել է Բերտրանը: