16/06/2020 15:40
«Հայաստանում այլևս չկա հեղինակություն, նրանք հավասարվեցին զրոյի». Արամեն՝ Ռոման Ամոյանին բերման ենթարկվելու մասին
«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ», - Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Արամեն՝ անդրադառնալով ոստիկանների կողմից հունահռոմեական ոճի ընբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն:
«Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին, այդ թվում՝ նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի:
Հավելեմ՝ սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել», - նշել է Արամեն:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մոտակայքից, որտեղ քաղաքացիներն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա են իրականացնում, ոստիկանները բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին: