16/06/2020 21:26
Մի օր մտածե՞լ եք ինչով, ումո՞վ եք հպարտ, գուցե Ռոման Ամոյանո՞վ. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ըմբիշ Ռոման Ամոյանի՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելուն:
«Լսեք, հպարտներ... Մի օր մտածե՞լ եք ինչով, ումո՞վ եք հպարտ: Գուցե, Ռոման Ամոյանո՞վ…
Գուցե, նրանով որ իր ցավերով երկրի, մեր երկրի դրո՞շ ա բարձրացրել: Ի՞նչ եք իրար հերթ չտալով ոստիկան պաշտպանում: Լավ, պաշտպանեք: Գուցե, այսօր ոստիկանը ձեր «հպարտ» լինելու հարցում մեծ դերակատարում ունի: Բայց տղուն ինչի եք քլնգում: Իհարկե, «օրենքի առաջ բոլորը հավասար են»: Եթե հանցագործ են: Չեմպիոնը հանցագո՞րծ ա:
P.S. Հարգանք... Դրա մասին է խոսքը: Հարգանք մի մարդու հանդեպ, ում հաջողություններով ուրախացել եք նույնքան, ինչքան ձեր հպարտ լինելով», - գրել է ռեժիսորը:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ մոտակայքից, որտեղ քաղաքացիներն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա էին իրականացնում, ոստիկանները բերման էին ենթարկել ըմբիշ Ռոման Ամոյանին: