16/06/2020 18:34
Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենալը
Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենալը: Խոսքն անձնագրերի, ID քարտերի կամ վարորդական իրավունքի մասին է, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա այս որոշումը պատճառաբանեց փողոցում վարչական վարույթներ կազմելիս առաջացած դժվարություններով:
«Ընդ որում՝ անձնագիր չունենալը և դիմակի կրման կանոնները չպահպանելը կլինեն առանձին իրավախախտումներ, և յուրաքանչյուրն առանձին-առանձին 10-հազարական դրամ տուգանք կենթադրի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: