16/06/2020 11:07
Ոստիկանները ԱԺ-ի մոտակայքից բերման են ենթարկել 48 քաղաքացու
Ազգային ժողովի հարակից տարածքից ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել 48 քաղաքացի, Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հիշեցնենք, ԱԺ-ում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու հարցը, իսկ ԱԺ հարևանությամբ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։