17/06/2020 14:35
Facebook-ը թույլ է տալիս անջատել քաղաքական գովազդը
Facebook-ն արշավ է սկսել ԱՄՆ քաղաքացիներին Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների մասին տեղեկացնելու վերաբերյալ և ավելացրել սոցիալական ցանցերում քաղաքական գովազդն անջատելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ «USA Today»-ի հոդվածում:
Նրա խոսքով՝ քարոզարշավը նպատակ ունի օգնել չորս միլիոն մարդկանց գրանցվել քվեարկության համար:
Facebook-ը ստեղծում է հատուկ տեղեկատվական կենտրոն, որն օգտատերերին ցույց կտա հուսալի տեղեկատվություն, ներառյալ՝ ինչպես և որտեղ քվեարկել, ինչպես են ընտրողները գրանցվում և այլն:
Կենտրոնի տեղեկատվությունը կհայտնվի նորությունների ժապավենի վերևում՝ Facebook-ում և Instagram-ում: