17/06/2020 15:17
Հավաքների ազատության հարցով ՍԴ պետք է դիմել բոլոր միջոցները սպառելու պարագայում. Էդմոն Մարուքյան
Ուզում եմ հիշեցնել, որ որոշ ժամանակ առաջ վարչապետին եմ դիմել և ասել՝ հավաքների ազատության մասով պարերատան կոչը պետք է վերանայել և հնարավորություն տալ դիմակներով և սոցիալական հեռավորությունը պահպանելով՝ բողոքի ձայն հնչեցնել: Սա շատ ֆունդամենտալ իրավունք է, և շատ կարևոր է, որ այն իրացվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԲՀԿ-ի ստորագրահավաքին:
«Շատ կարևոր է, որ մարդիկ իրենց բողոքն արտահայտեն, բայց մինչև հիմա վարչապետից պատասխան չունենք: Ես կարծում եմ, որ ՍԴ դիմել պետք է բոլոր միջոցները սպառելու պարագայում, և մեր դիրքորոշումն այն է, որ ՍԴ դիմելուց առաջ ընդդիադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որևէ մեկը: Հիմա մենք կարող ենք ստորագրություններով նիստ հրավիրել: Մենք պատրաստ ենք նման նախաձեռնությամբ հանդես գալ», - ասաց Մարուքյանը: