17/06/2020 11:49
Եթե այս տեմպերով շարունակվի տնտեսական քաղաքականությունը, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ. Միքայել Մելքումյան
Մինչև կորոնավիրուսային իրավիճակի արձանագրումը հայտարարվում էր, թե այս երկրում տնտեսական հեղափոխություն է եղել, սակայն կյանքը ցույց տվեց, որ որևէ դիմադրողականություն չեղավ դրա արդյունքում, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Եթե լիներ տնտեսական հեղափոխություն, գոնե մի քանի ամիս ռեսուրսային բազա կլիներ, սակայն տեսանք, որ դա չկա։ Ձախողումների գործընթացը շարունակվում է, և Գագիկ Ծառուկյանն ասում է՝ եղբա՛յր, դու այս, այս և այս ոլորտներում ձախողում եք, դրան հետևում է ոչ թե բանավեճ, բովանդակային քննարկում, այլ դրան հետևում է հաշվեհարդարի լեզվով վարչական, իրավական բիրտ ճնշում» , - ասաց Միքայել Մելքումյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե այս տեմպերով շարունակվի, ապա օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ։