17/06/2020 19:50
Պետք ա ուղղակի արգելել էն կուսակցությունների գործունեությունը, որոնք ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա բռնանում են. Վարչապետ
Այո, այն կուսակցությունը, որը համակարգված, ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել էդ կուսակցությունների գործունեությունը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես իդեա եմ տալիս՝ օրենքի նախագիծ ներկայացնելու: 2017 թվականին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ փոխվի կուսակցության կասեցման հիմքերը: Գրել էի՝ էն պարագայում, երբ բացահայտվում է, որ կուսակցությունը համակարգված ձևով ընտրակաշառքներ, ընտրակեղծիքներ ա իրականացրել, էդ կուսակցության գործունեությունը պետք ա կասեցվի:
Ցավոք, «Ելք» դաշինքի իմ գործընկերները չհամաձայնեցին, որպեսզի մենք էդ օրենքը դնենք շրջանառության մեջ: Բայց, երևի դրա մասին պետք ա մտածել», - ասաց վարչապետը: