17/06/2020 19:44
Գլխավոր դատախազը չկարողացավ համոզել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանքը հիմնավոր է․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Փորձ է արվում ընդդիմախոսներին լռեցնելու, դատարանի դիմաց ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Գլխավոր դատախազն, ով ներկայացրեց մեղադրանքը, չկարողացավ համոզել ինձ կամ հանրությանը, որ այն հիմնավոր է։
Չկան հիմնավոր ապացույցներ, ուղիղ ցուցմունք, այդ հարցին չպատասխանեց գլխավոր դատախազը, ուստի այն, ինչ ունենք, հիմք է տալիս ենթադրելու, որ բացակայում է հիմնավոր կասկածը պարոն Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար», - ասաց նա։
Հիշեցնենք՝ այսօր դատարանը քննում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը: