17/06/2020 19:55
Եթե քաղաքական պատվեր կատարեի, մինչ օրս կշարունակեի զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը․ Վանեցյան (Տեսանյութ)
Հնարավոր է՝ իմ նկատմամբ իրականացվի որևէ գործողություն, օրինական ճանապարհով ինձ ազատությունից զրկել ուղղակի հնարավոր չէ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«ՀՀ-ում իրականացվող ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ, որ մտածենք՝ հնարավոր է իմ նկատմամբ իրականացվի որևէ գործողություն, բայց օրինական ճանապարհով ինձ զրկել ազատությունից ուղղակի հնարավոր չէ, որովհետև ես որևէ բան ապօրինի չեմ արել», - ասաց նա։
Վանեցյանը ԲՀԿ առաջնորդի նկատմամբ տեղի ունեցողը որակեց որպես քաղաքական հետապնդում։ Հարցին, թե իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ էլ քաղաքական պատվերներ եղե՞լ են, Վանեցյանը պատասխանեց.
«Եթե ինձ իջեցված լիներ քաղաքական պատվեր, և ես դա կատարեի, մինչ օրս կշարունակեի զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը»։