17/06/2020 13:50
Այս իշխանության օրոք ՀՀ-ում իրավունք, իրավաբանություն, օրենսդրություն ապականվել է մինչև վերջ. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
Այս իշխանության օրոք ՀՀ-ում իրավունք, իրավաբանություն, օրենսդրություն ապականվել է մինչև վերջ «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Թվում էր, թե համավարակի ընթացքում օրենքները կպահպանվեն, կընդունվեն քիչ թե շատ նորմալ իրավական ակտեր, սակայն տեսնում ենք, որ անգրագիտության պատճառով շարունակվում են այդ երևույթները», - ասաց Արսեն Բաբայանը։
Անդրադառնալով պարետատան գործողություններին, նշա նշեց, թե այն խորհրդատվական մի մարմին է, որը պետք է կառավարությանն օգնի կառավարելու արտակարգ դրության ռեժիմում։
«Սակայն, մեր կառավարության կողմից ընդունված իրավական ակտերով պարետին վերապահվել են իրավունքներ, որոնք նա ոչ մի դեպքում չունի», - հայտարարեց Արսեն Բաբայանը։