17/06/2020 13:09
Չի կարող երկիրը զարգացում ունենալ, եթե իշխանության մերժողական, արհամարհական վարքագիծը շարունակի պահպանվել. Արծվիկ Մինասյան
Պատասխանատվության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։
«Արտակարգ դրության երկարացում՝ որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի բացակայությամբ, փոխարենը տեսնում ենք քաղաքական իրավունքների զանգվածային ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Տնտեսագետի գնահատմամբ՝ չի կարող երկիրը զարգացում ունենալ, եթե իշխանության մերժողական, արհամարհական վարքագիծը շարունակի պահպանվել։