17/06/2020 19:25
Մեծ Բրիտանիայում գումար են հավաքում Բոբ անունով փողոցային կատվի հուշարձանի համար
Երկուշաբթի մահացած Բոբ անունով փողոցային կատվի հուշարձանի տեղադրման համար դրամահավաք է սկսվել Մեծ Բրիտանիայում, վկայում է «Gofundme» հարթակը, որում կազմակերպվել է դրամահավաք:
Դրա նախաձեռնողը կատվի տեր, երաժիշտ և նախկին թմրամոլ Ջեյմս Բոեունն է, որի կյանքը Բոբի հետ հանդիպումից հետո կտրուկ փոխվել է:
Երաժիշտը երեքշաբթի է հայտարարել իր ընտանի կենդանու մահվան մասին: Կատուն 14 տարեկան էր:
Կատվի և երաժիշտի ընկերությունը սկսվել է 2007 թվականից, երբ թմրամոլությունից բուժվող Բոեունը իր շքամուտքում գտել էր անօթևան, վիրավոր կատվին: Կենդանուն գտնելուց հետո, տղամարդը նրան տուն է տարել:
Հետագա համերգներին երաժիշտը մասնակցում էր Բոբի հետ: