17/06/2020 17:37
Գերմանիայում երկաթգծային կայարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 11 մարդ
Գերմանիայի դաշնային Բավարիա նահանգի Գյունցբուրգ երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող դատարկ շենքում որոտացած պայթյունի հետևանքով 11 մարդ է վիրավորվել, հայտնում է «Merkur» թերթը:
Նախնական տվյալներով՝ պայթել է գազի բալոնը, պատճառը հայտնի չէ: Պայթյունի շառավղը մոտ 100 մետր է: Պայթյունի ալիքը զգացվել է մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Պայթյունի շառավղով վնասել են 30 տրանսպորտային միջոց և շենքեր, հայտնել են ոստիկանությունից:
Գյունցբուրգի երկաթուղային կայարանը փակ է: