17/06/2020 09:54
«Հրապարակ». Գլխավոր դատախազն ամեն ինչից խոսեց, բայց ապացույց չներկայացրեց. Պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ չմասնակցեցիք երեկվա նիստին՝ հարցրինք Գևորգ Պետրոսյանին։ «Վատառողջ եմ»։ Ասում են՝ Ձեր վրա կոմպրոմատ կա․ դա՞ է պատճառը։ «Ի՞նչ կոմպրոմատ»: ԲՀԿ նիստին Ծառուկյանը Ձեզ ու Բագրատյանին զգուշացրել էր` «լևի քիչ գնացեք»։ «Դե, եթե լևի գնալը կոմպրոմատ ա, թող հավաքեն։ Չէ, իսկապես, լավ չեմ՝ պառկած եմ, բայց հետևում էի քննարկումներին, գնահատականս այն է, որ գլխավոր դատախազն ամեն ինչից խոսեց, բայց ապացույց չներկայացրեց»: 87 հոգի կողմ քվեարկեց։ «87 ձայնը նշանակում է քաղաքական պատվեր, անգամ պլյուրալիզմ չապահովեցին, իսկ միջնորդությունը որևէ ապացույց չէր պարունակում ենթադրյալ կաշառքի հետ Ծառուկյանի կապի մասին․ իրենք պարզապես կատարել են Փաշինյանի հրահանգը, էն Փաշինյանի, որը հայտարարել էր, որ այնպիսի միջոցառումներ կանցկացնենք, որ ոչ մեկը ծպուտ չի հանի։ Արձանագրենք` այսօրվանից Հայաստանը բռնապետություն է, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքական մահակ են Փաշինյանի ձեռքին»: