17/06/2020 15:27
Իսրայելում ստեղծել են կորոնավիրուսը սպանող դիմակ
Իսրայելցի գիտնականները ստեղծել են դեմքի բազմակի օգտագործման դիմակ, որը կորոնավիրուսը սպանում է բարձր ջերմաստիճանի շնորհիվ, հայտնում է Reuters-ը:
«Տեխնիոն» համալսարանի հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Յաիրա Էյն-Էլին հայտնել է, որ կորոնավիրուսը ոչնչացնելու համար ընդամենը 30 րոպե կպահանջվի:
Դիմակն ունի USB մուտք, որը միանում է էլեկտրաէներգիայի աղբյուրին, օրինակ՝ սմարթֆոնից: Այնուհետև դիմակը ջեռուցվում է մինչև 70 աստիճան, ինչը թույլ է տալիս ոչնչացնել կորոնավիրուսը: