17/06/2020 17:21
Իսպանիան հուլիսի 16-ին կհարգի կորոնավիրուսի համաճարակի զոհերի հիշատակը
Հուլիսի 16-ին Իսպանիայում տեղի կունենա կորոնավիրուսոով վարակի պանդեմիայի զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողություն, հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Հուլիսի 16-ին տեղի կունենա պետական արարողություն՝ ի հիշատակ մահացած 27 հազար հայրենակիցների և ի պատիվ նրանց, ովքեր կռվել են համաճարակի առաջնագծում», - ասել է Սանչեսը ՝ ելույթ ունենալով պատգամավորների համագումարում:
Իսպանիան համաճարակի հետևանքով ամենից շատ տուժած երկրներից է, ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 27 հազար մարդ է դարձել COVID-19-ի զոհ: