17/06/2020 18:31
Կիևում հանրահավաքների ընթացքում ձերբակալվել է 15 մարդ
Կիևում հանրահավաքների ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու, քրեական գործ է հարուցվել մեկի նկատմամբ, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաք ոստիկանության պետը, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Կիևում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի հարևանությամբ, տեղի է ունեցել Շարիի կողմնակիցների հավաք:
Նրանք պահանջում էին, որ պետության ղեկավարը կա՛մ պաշտպանի քաղաքացիների իրավունքները և դադարեցնի հասարակական ակտիվիստների և լրագրողների ծեծը, կա՛մ հրաժարական տա:
Ավելի ուշ նրանք գնացել են դեպի Ներքին գործերի նախարարության շենք: Միևնույն ժամանակ, մի շարք արմատական կազմակերպություններ բողոքի ցույց են անցկացրել Շարիի կողմնակիցների ցույցի դեմ և ձվեր նետել նրանց վրա: