17/06/2020 13:29
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 194 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 194 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 7478 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 7843 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 553 301 դեպք:
Մեկ օրում 10 036 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 304 342 պացիենտ: