17/06/2020 12:22
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա ժամը 19:00-ին
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա այսօր ժամը 19:00-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Հարցին՝ եթե կալանքի որոշում կայացվի, ի՞նչ է պատրաստվում անել կուսակցությունը, արդյոք խմբակցության ղեկավարի փոփոխության հարց կքննարկվի, Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով։
«Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում, բոլոր քաղաքական որոշումները քննարկվելու են քաղաքական թիմի կոնսենսուսի պայմաններում», - ասաց նա: