17/06/2020 13:01
Ապատեղեկատվության հետևանքով քաղաքացու մահ է արձանագրվել. Պատգամավոր
66-ամյա գյումրեցի մի կին երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Մահից առաջ արված թեստի պատասխանը դրական է եղել։
Ցավակցություններս եմ հայտնում նոր կորոնավիրուսի հետևանքով մահացած մեր բոլոր քաղաքացիների հարազատներին։
Հետևեք բացառապես պաշտոնական լրահոսին, որովհետև մեդիամանիպուլյացիաներով զբաղվող, ֆեյք բուծողների համար, ինչպես և նախկինում, հանրային առողջությունն ու մարդկային կյանքերը չեն գլխավորը», - գրել է նա:
Նյութի հղումը` մեկնաբանություններում։