17/06/2020 16:17
Գազի սակագնի բարձրացման բեռը տեղափոխվել է 10 հազար և ավելի գազասպառող բաժանորդների վրա․ Կամո Սարգսյան
«Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է 1000 խմ համար 283 դոլար, մինչդեռ հանձնաժողովը իր հաշվարկների արդյունքում ստացել է 266.7 դոլար, ԱԺ-ում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Կամո Սարգսյանը։
Նա ընդգծեց՝ սակագնի բարձրացման բեռը սոցիալապես անապահովների վրա դրված չէ։
«Սակագնի բեռը մինչև այժմ եղել է բնակիչ-բաժանորդների, այսինքն՝ մարդկանց վրա։ Մենք թանկացման բեռ բնակիչների և սոցիալապես անապահովների վրա չենք դրել, մնացած 11-12 տոկոսի չափով տեղափոխվել է 10 հազար և ավելի խմ գազասպառող բաժանորդների վրա», - ասաց նա։