17/06/2020 10:51
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 18033 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 544-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 6814 (+243) մարդ, այս պահին բուժվում է 10818-ը (+289)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 401 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 302 (+9), այլ պատճառներով՝ 99 (+3):
Մեկ օրում մահացել է 12 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: