17/06/2020 12:46
Ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա. չէր կարելի այսքան իջնել. Հրանտ Բագրատյան
Հայաստանն աշխարհում ամենացածր տոկոսն ունի կորոնավիրուսից բուժվածների, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
«Այսօր այդ թիվը կազմում է 37.2 տոկոս։ Ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության, ո՞վ է պատասխան տալու այս վիճակի համար։ 4-րդ ամիսն է՝ արտակարգ դրություն է հայտարարված, ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա։ Միայն քաղաքականության համար, որպեսզի քաղաքական ելույթներ չլինեն համակարգի դեմ։ Չէր կարելի այսքան իջնել», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը։
Տնտեսագետն ասաց, թե Հայաստանում իրավիճակն իրեն հիշեցնում է Մուսոլինիի շրջանը Իտալիայում՝ 1918-1944 թվականները։
«Դա անպայման ավարտվելու է աղետով», - ասաց Հրանտ Բագրատյանը։