17/06/2020 17:13
Մարզիկ Սարգիս Վարդանյանը՝ «Բանակում»-ի Արտյոմը, ամուսնացել է (Լուսանկարներ)
Խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիկ Սարգիս Վարդանյանը, ով հանրությանը հայտնի է նաև «Բանակում» հեռուստասերիալից՝ Արտյոմի կերպարով, օրերս ամուսնացել է: Համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախապես ծրագրած հարսանիքն այլ ընթացք է ստացել, մեծ խնջույք ու բազմաթիվ հյուրեր չեն եղել, ներկա են եղել միայն ամենամտերիմները:
«Ամուսնացել ենք հունիսի 10-ին, պսակադրությունը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարեցինք: Քավորը սամբիստ Անդրանիկ Նաղդալյանն է: Մեր հասանիքը վաղուց էր պլանավորած, սակայն արտակարգ դրությունն ամեն ինչ փոխեց: Մեծ խնջույք կազմակերպել չկարողացանք, բայց ամուսնությունը հետաձգել էլ չցանկացանք: Ընտանեկան միջավայրում նշեցինք, որևէ մեկին չեմ հրավիրել», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:
Մարզիկն ու ընտրյալն՝ Օվսաննան, համատեղ կյանքի առաջին օրերն անցկացնում են Դիլիջանում, ծրագրել են Երևան վերադառնալ հունիսի 20-ին:
Մարզիկ Սարգիս Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իրեն առաջիկայում կրկին նաև դերասանի կարգավիճակում տեսնենք, թե՞ այլևս չի ցանկանում վերադառնալ այդ ասպարեզ:
«Այս ընթացքում բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, բայց զուտ զբաղվածության պատճառով՝ մերժել եմ: Հիմա ինձ լիովին սպորտին եմ տրամադրել, նկարահանումների համար ժամանակ չեմ գտնի: Բայց հետագայում չի բացառվում, որ վերադառնամ էկրան», - եզրափակեց մեր զրուցակիցը:
Aysor.am-ը շնորհավորում է նորապսակներին, մաղթում ենք առողջ, երկարատև ու երջանիկ կյանք: