18/06/2020 12:50
Ո՛չ մենք, ո՛չ մեր գործընկերները նախապայմաններով չենք խոսում, գնում է քաղաքական գործընթաց․ Արման Աբովյանը՝ ԼՀԿ-ի հետ համագործակցության մասին
Լուսավոր Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են, ընթանում է քաղաքական գործընթաց, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Կարծում եմ՝ ո՛չ մենք, ո՛չ մեր գործընկերները նախապայմաններով չենք խոսում։ Հարգանքով ենք վերաբերվում պարոն Մարուքյանի ասածին, մանրամասներ չեմ հաղորդի, գնում է քաղաքական գործընթաց», - ասաց Աբովյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ստորագրահավաք էր նախաձեռնել ԱԺ-ում կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով՝ կոչ անելով ԼՀԿ-ին միանալ ստորագրահավաքին։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել էր, որ կմիանան այն դեպքում, եթե իրենք ղեկավարեն հանձնաժողովը։