18/06/2020 17:49
Ձեռքս պուլսի վրա է, այսօր երկիրը պահվում է ֆեյքերով. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Կարող եմ ևս մեկ անգամ հաստատել՝ սա շինծու գործ է, դատարանից դուրս գալիս լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Ես ամսի հինգի իմ ելույթում ներկայացել եմ մեր երկրի վիճակը՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական: Նորից եմ ասում՝ անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա, ձեռքս պուլսի վրա է, այսօր երկիրը պահվում է ֆեյքերով», - ասաց նա։
Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: