18/06/2020 16:48
Բելառուսի նախագահի թեկնածուի տանը խուզարկություն է տեղի ունենում
Խուզարկություն է իրականացվում Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնող բանկիր Վիկտոր Բաբարիկոյի տանը՝ Լոգիգսկու շրջանի Մոչան գյուղում:
Այդ մասին հայտնում է «Sputnik Belarus»-ը:
«Այնտեղ կայանված են ծառայողական մեքենաներ և միկրոավտոբուսներ, հերթապահում են համազգեստով, դիմակներով և ինգնաձիգերով մարդիկ: Նրանց համազգեստի վրա գրված է «Ոստիկանություն»: Այն ինչ տեղի է ունենում տան մեջ, անհայտ է, բայց նկատելի է, որ դռները բաց են: Ընդհանուր առմամբ, Բաբարիոյի տան շուրջ տիրող իրավիճակը հանգիստ է», - գրում է «Sputnik Belarus»-ը: