18/06/2020 16:15
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 87 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2596 նոր դեպք, մահացել է 87 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2596 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 197 647 մարդ, ապաքինվել՝ 156 991-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 9272-ի: