18/06/2020 12:05
Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ COVID-19 կորոնավիրուսով վարակ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
«Ցավոք, վարակի համար ելբասի վերջին թեստը (ազգի առաջնորդ՝ խմբ.) ցույց տվեց դրական արդյունք: Անհանգստանալու պատճառ չկա: Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է հեռավար աշխատել», - գրել է Ուկիբայը Twitter-ում:
Այժմ Նազարբաևը ինքնամեկուսացման մեջ է: