18/06/2020 17:34
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 182 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 182 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 7660 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 7790 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 561 091 դեպք:
Մեկ օրում 9621 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 313 963 պացիենտ: