18/06/2020 17:58
Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (Տեսանյութ)
Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Մենք գտնում ենք, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է դատավորի և մակագրություն իրականացնում: Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե խախտում է արդար դաաքննության իրավունքը:
Պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը: Չի կարող այնպես լինել, որ պետությունը, դատարանի նախագահը որոշեն դատավորին», - ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանը շեշտեց՝ իրենք բարձրաձայնում են ոչ այնքան ընտրված դատավորի, որքան Շենգավիթի դատարանի հարցը, որովհետև Շենգավիթի նստավայրում, բացառությամբ մեկ-երկու դատավորի, մնացածների հետ խնդիրներ են ծագում: