18/06/2020 20:35
Թուրքիայում ավտոմեքենայի պայթյունը խլել է 4 մարդու կյանք
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնաք նահանգում, ավտոմեքենայի պայթեցման հետևանքով մահացել է չորս բանվոր, հայտնել է նահանգի վարչակազմը՝ ահաբեկչության պատասխանատվությունը դնելով երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության անդամների վրա:
«Հունիսի 17-ին Շիրնաք նահանգում Սիլոփիի շրջանում ճանապարհային աշխատանքներ կատարելիս ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարքով ավտոմեքենա է պայթեցվել, որը տեղադրել էին Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, զոհվել է 4 բանվոր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ թուրքական կողմի՝ 2015 թվականի հուլիսին Քրդական աշխատավորական կուսակցության հետ Թուրքիայի զինված հակամարտությայն վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մահացել են մոտ 1000 զինվորականներ և ոստիկաններ, նաև մոտ 500 քաղաքացիական անձինք: