18/06/2020 11:52
Առաջիկայում քաղաքացիները մեկ դիմակը 60-70 դրամով կկարողանան ձեռք բերել ապարատներից. Վարչապետ
Շուկայում տեղի է ուենցել դիմակների էական գնանկում և, ըստ էության, առաջիկայում քաղաքացիները մեկ դիմակը 60-70 դրամով կկարողանան ձեռք բերել ապարատներից, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտականորեն, միջազգայնորեն հաստատված հիմնավորում ունենք, որ դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը, ձեռքերի ախտահանումը 95 և ավելի տոկոսով պաշտպանում է վարակից: Դիմակները ոչ այնքան պաշտպանում են դիմակ կրողին, այլ՝ դիմացինին: Մենք հիմա համոզված ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք և ինքներս մեզ պետք է վերաբերենք որպես վարակակրի: Դիմակ չկրելը անպատասխանատվության դրսևորում է ոչ թե սեփական անձի, այլ՝ դիմացինի նկատմամբ», - ասաց նա։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյյանն էլ ասաց, որ այս պահին դեղատներում դիմակը քաղաքացիները կարող են գնել հարյուր դրամով: Նա նշեց, որ ուսումնասիրությունը շուտով կավարտվի գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ, սակայն վստահեցրեց, որ առկա չի եղել ներմուծված կամ արտարդված դիմակ քսան դրամով, որը վաճառվել է 200 դրամով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առողջապահության նախարարը կոչ էր արել կտորից դիմակ չկրել: