18/06/2020 22:23
Գևորգ Պետրոսյանը երկրորդ անգամ տուգանվեց դիմակ չկրելու համար
Դիմակ չկրելու համար ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կրկին տուգանվեց։
Նա նույն արարքի համար տուգանվել էր նաև երեկ։
Պատգամավորը պնդում է ՝ ունի բժշկական տեղեկանք, որն ապացուցում է ՝ ունի առողջական խնդիր, որը թույլ է տալիս դիմակ չկրել։
«Էս պետությունը գումար գանձելով է բյուջեն լցնում, սա է ամբողջ խայտառակությունը», - տուգանվելուց հետո ասաց պատգամավորը։